
Աղբյուրի տեղեկություններով՝ «ԳԱԶԵԼ»-ը սպասարկում է թիվ 57 երթուղին, վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետն անցած է, եւ նա իրավունք չի ունեցել մարդատար «ԳԱԶԵԼ» վարել, քանի որ, պարզվել է, որ նա վարորդական իրավունքի այն կարգը չունի, որով վարել է «ԳԱԶԵԼ»-ը։
Վարորդը նաեւ ունի հաշմանդամության կարգ. ձախ ձեռքը հաշմանդամ է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «ԳԱԶԵԼ»-ի վարորդը, որը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։