00:00:00

ՄԱԿ-ի ԳԱ-ի նախագահը հորդորել Է ուշադրության առնել Ռուսաստանում մոլեգնող անտառային հրդեհները

18:00, 30 հուլիս 2019 Աշխարհ

Ռուսաստանում մոլեգնող անտառային հրդեհների վրա պետք Է ուշադրություն դարձնի ողջ համաշխարհային հանրակցությունը: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ Մարիա Ֆեռնանդա Էսպինոսա Գարսեսը: «Երբ ես դիտում Էի Ռուսաստանում մոլեգնող հրդեհների մասին վշտալի նորությունները, ես հասկացա, որ դա այն Է, ինչը պետք Է լինի ամբողջ աշխարհի հոգսը: Պետք Է լինի կոոպերացիա, ավելի շատ երկխոսություն, ավելի շատ կոլեկտիվ գործողություններ»,-ասել Է Էսպինոսան՝ հուլիսի 30-ին ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի բանավեճերի հարթակում: Անտառային հրդեհների դեմ պայքարի կենտրոնի տվյալներով՝ Կրասնոյարսկի երկրամասում 99 անտառային հրդեհ Է մոլեգնում 1042434 հեկտար ընդհանուր մակերեսով տարածքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր