00:00:00

2030-ին ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը և Չինաստանը կունենան աշխարհում ամենահզոր ցամաքային բանակները

03:45, 29 մարտ 2018 Աշխարհ

2030-ին ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը և Չինաստանը կունենան աշխարհում ամենահզոր ցամաքային բանակները։ Այս մասին գրում է The National Interest-ը։ Նշվում է, որ 12 տարի անց ամերիկյան բանակը կլինի համաշխարհային «ոսկե չափանիշ»։ Սառը պատերազմի ավարտից հետո, ինչպես նաև Աֆղանստանում և Իրաքում Պենտագոնը մարտական գործողությունների մեծ փորձ է կուտակել։ Ռուսական զինված ուժերը, հատկապես էլիտար ստորաբաժանումները, անհրաժեշտ ֆինանսավորման շնորհիվ վերականգնվել են։ Նշվում է, որ չնայած 2030-ին ռուսական բանակն աշխարհում «մահաբեր ուժ» կլինի, ապագայում տեխնոլոգիաներին հասանելիությունը լուրջ խնդիր կարող է դառնալ։ Իսկ եվրոպական երկրներից հզոր բանակը կպահպանի միայն Ֆրանսիան։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր