00:00:00

Կանադայում 9 ամիս չեն կարողանում գտնել վիճակախաղով 45.7 մլն դոլար շահած մարդուն

02:00, 30 հուլիս 2019 Աշխարհ

    Կանադայի Lotto Max ազգային վիճակախաղի հաղթողը, որը դեռ 2018-ի հոկտեմբերին շահել էր գլխավոր մրցանկաը՝ 60 մլն կանադական դոլար (այդ ժամանակ 45,7 մլն դոլար), մինչեւ հիմա չի ներկայացել գումարը ստանալու համար, հաղորդում է CTV հեռուստաալիքը: Կազմակերպիչները հույս ունեն, որ առաջիկա 3 ամսում Էդմոնտոնում հաղթած տոմսը գնած մարդը այնուամենայնիվ կներկայանա, հակառակ դեպքում շահումը կչեղարկվի: Ազգային վիճակախաղերի կանոնների համաձայն՝ մրցանակը ստանալու համար անհրաժեշտ է 12 ամսվա ընթացքում կազմակերպիչներին ներկայացնել շահած տոմսը, իսկ հաղթողի անունը պետք է հանրությանը հայտնի դառնա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր