00:00:00

Բրազիլիայում կալանավորվել է ավելի քան 700 կիլոգրամ ոսկու կողոպուտի մեջ կասկածվող չորս մարդ

00:25, 30 հուլիս 2019 Աշխարհ

  Բրազիլիայի ոստիկանությունը կալանավորել է չորս մարդու, որոնք կասկածվում են ավելի քան 700 կիլոգրամ ոսկի գողանալու մեջ բրազիլական Սան Պաուլուի միջազգային օդանավակայանից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով G1 պորտալին։ Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ։ Չարագործները օդանավակայանի տարածք են եկել հինգշաբթի ցերեկը իբր ոստիկանական երկու մեքենայով։ Նրանք նաեւ կրել են իրավապահ մարմինների աշխատակիցների համազգեստ եւ զինված են եղել։ Բեռների տերմինալ թափանցելուց հետո հանցագործները կողոպտել են Brink's ընկերության ինկասատորական ֆուրգոնը եւ դիմել փախուստի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր