00:00:00

Ֆրանսիայում անտառային հրդեհներ են սկսվել ուժեղ շոգի պատճառով

00:10, 30 հուլիս 2019 Աշխարհ

Ուժեղ երաշտը եւ անտառային հրդեհների բարձր հավանականությունը Ֆրանսիայում հաջորդել են անոմալ շոգի ալիքին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Անցած շաբաթ Ֆրանսիայի քաղաքներում ջերմաստիճանը բարձրացել է անսովոր ցուցանիշների՝ հինգշաբթի բացարձակ ռեկորդներ են սահմանվել 50 քաղաքներում։ Օդի ջերմաստիճանը Փարիզում հասել է +42,6-ի, ինչը նոր ռեկորդ է։ Երկրի դեպարտամենտների մեծ մասում հայտարարվել է նախազգուշացման բարձրացված, երբեմն էլ՝ ամենաբարձր մակարդակ բարձր ջերմաստիճանի պատճառով։ Վտանգի «կարմիր» մակարդակը չեղարկվել է ուրբաթ, իսկ մինչեւ երկուշաբթի օդերեւութաբանական քարտեզը դարձել է գրեթե «կանաչ»։ «Դեղին» նախազգուշացում՝ ամպրոպների եւ ուժեղ քամու հետ կապված, հայտարարվել է միայն երեք դեպարտամենտներում։ Համաձայն Propluvia պորտալի տվյալների՝ 78 դեպարտամենտում մտցվել են ջրի սահմանափակումներ։ Դրանք գլխավորապես վերաբերում են գյուղատնտեսական հողերը ջրելուն, բայց երկրի կենտրոնական մասի որոշ շրջաններում եւ արեւմուտքում երաշտն այնքան ուժեղ է, որ առկա ամբողջ ջուրն ուղղվում է առաջնահերթ պահանջմունքների բավարարմանը՝ բնակչության կյանքի եւ անվտանգության, ինչպես նաեւ  մարդկանց խմելու ջրով ապահովմանը։ Մասնավորապես, նման միջոցներ են մտցվել Ատլանտյան Լուար, Էր ի Լուար, Վանդեա, Կրեզ եւ այլ դեպարտամենտներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր