00:00:00

F-35-ը կկատարելագործվի

23:19, 29 հուլիս 2019 Աշխարհ

Հինգերորդ սերնդի F-35 Lightning II-ի ներքին Station 425 զինական հատվածը կմոդիֆիկացվի, Aviation Week-ին տեղեկացրել է JSF (Joint Strike Fighter) ծրագրին մոտ աղբյուրը, հաղորդում է Lenta-ն։ Զինական հատվածի կատարելագործման նպատակը դրա ներսում AARGM-ER (Advanced Anti-Radiation Guided Missile-Extended Range) հակառադիոտեղորոշիչ հրթիռի տեղակայման հնարավորությունն է, որն ընթացիկ AGM-88 HARM (High-speed Anti-Radar Missile)-ից տարբերվում է մեծացված տրամագծով եւ ավելի մեծ հեռահարությամբ, եւ ապագա արդիականացումը թույլ կտա Station 425-ում տեղակայել «օդ-օդ» դասի AIM-120 AMRAAM (Advanced Medium-Range Air-to-Air Missile) վեց հրթիռ չորսի փոխարեն։ Հուլիսի 18-ին Lockheed Martin-ի եւ Պենտագոնի կնքած Station 425-ի կատարելագործման պայմանագրի արժեքը կազմում է 34,7 մլն դոլար։ Համապատասխան աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ 2022 թվականի հուլիս։ Մայիսին տեղեկացվել էր, որ F-35A Lightning II-ը եւ F-35C Lightning II-ը կստանան AARGM-ER գերձայնային հրթիռներ, որոնք նախատեսված են թշնամական հակահրթիռային պաշտպանության համալիրների ռադարները ոչնչացնելու համար։ Հինգերորդ սերնդի F-35 Lightning II-ների ընտանիքն արտադրվում է 2001 թվականից ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական համալիրի կողմից։ Ինքնաթիռն առաջարկվում է երեք տարբերակով A (ռազմաօդային ուժերի համար), B (կարճացված թռիքչով եւ ուղղահայաց վայրէջքով) եւ C (տախտակամածային)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր