00:00:00

Ֆրանսիացին դատարանի միջոցով ստացել է կորցրած վիճակախաղի տոմսի 163 մլն շահումը

22:42, 29 հուլիս 2019 Աշխարհ

  Փարիզի դատարանը կարգավորել է վիճակախաղով 163 մլն եվրոյի շահումի գործը.փողոցում երջանիկ տոմսը կորցրած տղամարդը շահումի գումարի 7.5 տոկոսով հետ կգնի այն, գրում է Dauphine Libere-ն: EuroMillions վիճակախաղի վիճակահանությունն անցկացվել էր դեռ 2011 թվականի սեպտեմբերին, սակայն Կալվադոս դեպարտամենտից նրա հաղթողը կորցրել էր երջանիկ տոմսը, որն ավելի ուշ հենց փողոցում գտել էր տեղացի բնակչուհին: Մինչ այդ դա ըստ մեծության Ֆրանսիայի պատմության մեջ  երկրորդ շահումն է: Կինը չէր կարողանում ստանալ գումարը, քանի որ տոմսի իրական տերը հասցրել էր դիմել Francaise des Jeux ՝ վիճակախաղերի ազգային օպերատորին, որպեսզի ներկայացնի մրցանակի համար իր իրավունքի ապացույցները: Արդյունքում իրավիճակը հայտնվել է իրավական փակուղում, որից ելքի համար վիճակախաղի կազմակերպիչները խաղացողին առաջարկել են 12 մլն եվրոյով գնել կորցրած տոմսը (ընդհանուր գումարի 7.5 տոկոսը): Այն բանից հետո, երբ դատարանը հաստատել է գործարքը, գոհ են մնացել բոլորը, բացառությամբ Ֆրանսիայի հարկային ծառայության, որը մտադիր էր տոմսը գտած կնոջից ավելի քան 4 մլն եվրո գանձել: Ֆրանսիայի օրենքներով վիճակախաղի տոսմերը չեն հարկվում, սակայն հարկային ծառայության աշխատակցիները պնդել են, որ 12 մլն եվրոն եկամտի այդ կատեգորիային չի վերաբերում: Սակայն դատարանը, հրաժարվել է ընդունել նրանց փաստարկները: Անգամ փոխհատուցման դեպքում շահումը մնում է պատմության մեջ երկորդը՝ զիջելով միայն 2012-ի նոյմեբերին շահած 170 մլն եվրոյին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր