00:00:00

Ալեքսեյ Նավալնիին կարող են թունավորած լինել քիմիական նյութով. բժիշկներ

17:35, 29 հուլիս 2019 Աշխարհ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին բուժող բժիշկները, որոնք վերջինիս այցելել են հիվանդանոցում, չեն բացառել «անհայտ քիմիական նյութով» թունավորումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ Անաստասիա Վասիլևան: Նրա խոսքով՝ բժիշկներին գրեթե հենց սկզբից դուրս են հրավիրել հիվանդասենյակից և հայտարարել են, որ Նավալնին կալանքի տակ է գտնվում: Բժիշկները ստիպված են եղել «ուսումնասիրել» քաղաքական գործչին և լսել նրա բողոքները դռան հետևից: Վասիլևան այդ ամենն «իսկական անհեթեթություն» է որակել: Բուժհաստատության գլխավոր բժիշկ Օլգա Շարապովան հեռախոսազրույցում հայտարարել է, որ կողմնակի բժիշկների խորհրդատվությունը հիվանդանոցում արգելված է: Ընդ որում՝ Նավալնիի մոտ հայտնաբերված ախտանշանները, ըստ նրա, «համապատասխանում են սուր կերատոկոնյունկտիվիտին», որի դեպքում «անհապաղ օգնություն է անհրաժեշտ ցուցաբերել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր