00:00:00

Պուտինը բատիսկաֆով իջել է Щ-308 սուզանավի խորտակման վայր

23:26, 27 հուլիս 2019 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բատիսկաֆով իջել է Բալթիկ ծովի հատակը Щ-308 «Սյոմգա» սուզանավի խորտակման վայր, որը Մեծ Հայրենական պատերազմի տարիներին ջրասույզ էր եղել Ֆիննական ծոցում, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»: Արարողակարգով նախատեսվում է, որ Պուտինը «C-Explorer 3.11» ավտոնոմ խորջրյա սարքով սկզբում իջնում է ջրի տակ,  մոտենում սուզանավին եւ մասնակցում նավի կորպուսին հրամանատարի եւ անձնակազմի անդամների անուններով հուշատախտակի տեղադրմանը: Պուտինին նաեւ ցույց են տվել Բալթիկ ծովի քարտեզը Щ-308 այլ նավերի խորտակման տեղերով, ինչպես նաեւ ներկայումս Щ-308-ի գտնվելու վայրի եւ վիճակի սխեման: Щ-308 սուզանավը ստեղծվել է 1930-ին, իսկ ջրում հայտնվել 1933 թվականի ապրիլին, 2.5 տարի անց այն ներառվել է Բալթյան Կրասնոզնամեննայա նավատորմի կազմում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր