00:00:00

30 տարվա սնխչին այժմ ՀՀԿ-ական պատգամավոր է. «Հրապարակ»

13:37, 27 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված ռեյտինգային թեկնածուներից է Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը։ Նա, պարզվում է, պատգամավորական աշխատանքին զուգահեռ շարունակում է զբաղվել նաև սնխչությամբ։ «Դա սնխչի չի, եթե դուք իմ ամբողջ ռեպերտուարին ծանոթանաք, կտեսնեք, թե ինչեր եմ անում, աստված չանի՝ ես ձեզ պետք գամ»,- ասել է նա՝ շեշտելով, որ մարդկանց օգնելուց գերագույն հաճույք է ստանում։ «Ես դրանով եմ ապրում, ամեն օր իմ դռան առաջ եկեք տեսեք ինչ է կատարվում։ Ամեն օր ժամը գիշերվա 2-ին իմ պատուհանն են խփում, ասում են՝ Հարութ ջան, մի հատ բալիկ ենք բերել, թևը հոդախախտ է, ասեմ՝ չէ, ես պատգամավոր եմ, գնա՞։ 10 վայրկյանի գործ ա։ 30 տարի է՝ ես էդ գործն եմ արել, ու թող մեկն ասի, որ Հարութին 10 կոպեկ փող եմ տվել։ Ես մեծ գումարներ չեմ աշխատում ու միլիոնատեր չեմ, բայց, ազնվությամբ, հաճույք եմ ստանում, երբ մարդուն կամ իր բալիկին օգնում եմ»։ Անկուսակցական պատգամավորը չի շտապում կուսակցական դառնալ, ինքն ապրում է, իր խոսքով, ոչ միայն նժդեհական, այլև «համամարդկային» գաղափարներով․ «Դա մարդուն օգնելն է»։ Ի՞նչ է պատրաստվում պատգամավորն անել իր ընտրատարածքի մարդկանց համար, ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ նախաձեռնություններով է հանդես գալու։ «Շատ մոտ ապագայում Էրեբունի-Երևանի 2800-ամյակն ենք նշելու, տա Աստված՝ մեր ուզած ձևով նշենք»։ Դո՞ւք եք նախաձեռնել։ «Ի՞նչ նկատի ունեք «նախաձեռնել» ասելով, ուզում եք քե՞ֆ անենք, եթե այգի են կառուցելու, բնականաբար, մասնակցելու ենք, բացմանը ներկա լինեմ, ժողովրդի հետ պիտի շփվեմ։ Ամենօրյա է իմ շփումը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր