00:00:00

ՌԴ-ն այլևս զենք չի՞ վաճառի Ադրբեջանին, թե՞ դա իրենց բիզնեսն է. «Ժողովուրդ»

13:18, 27 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուսաստանը պետք է վերանայի սպառազինության տրամադրման շուրջ բոլոր առկա փաստաթղթերը, որպեսզի դրանք վտանգ չսպառնան: Հետագայում մենք այլևս չենք ստորագրելու այնպիսի պայմանագրեր, որոնք կարող են վնաս հասցնել, ինչու չէ, նաև Ռուսաստանին: Իսկ այժմ այդ զենքերը մատակարարվում են նախկինում եղած փաստաթղթերի հիման վրա պարզապես»,- «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին: Նա նաև հավելել է, թե ՌԴ-ի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մատակարարման մասին պայմանագրերը երկարաժամկետ էին և ստորագրված են եղել մինչ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները: «Այդ պատճառով էլ մենք շարունակում ենք կատարել մեր պայմանավորվածությունները դեռ այդ դեպքերից առաջ ստորագրված պայմանագրերի հիման վրա»: Հատկանշական է փաստը, որ Հայաստանում Վոդոլացկին ու մյուս խորհրդարանականները պնդում են, թե Ադրբեջանին զենք չեն վաճառի, մինչդեռ ՌԴ գործադիրի ներկայացուցիչները` փոխվարչապետների գլխավորությամբ, բազմիցս ասել են, որ դա ընդամենը իրենց բիզնեսն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր