Հուլիսի 25-ին այս մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ապագա ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
Արտաքին եւ ներքին անվտանգության հարցերը ֆոն դեր Լյայենը նշել Է Եվրամիության համար կարեւորագույնների թվում՝ քաղաքացիների կշռադատված զարգացման եւ բերեկեցության հետ մեկտեղ:
«Ճիշտ Է մի բան. ընդհանուր պաշտպանությունը միշտ Էլ կհենվի հիմնականում ՆԱՏՕ-ի ուսերին: Դա աշխարհում ուժեղագույն դաշինքն Է»,- ասել Է նա՝ հիշեցնելով, որ դաշինքի մեջ մտնող 29 երկրների մեծ մասը Եվրամիության պետություններ են:
«Կան այլ ոլորտներ, որտեղ արդեն ԵՄ-ն, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն պետք Է խաղա գլխավոր դերը: Ուստի մեզ անհրաժեշտ են ընթացակարգեր եւ կառույցներ: Դրա համար մեք ստեղծել ենք PESCO-ն՝ դաշինք ԵՄ-ի պաշտպանության նպատակով»,- նշել Է ֆոն դեր Լյայենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: