00:00:00

«Ամեն ինչ նոր է սկսվում». Իրար հետ շփվում են թղթի վրա գրելով, որ բացառեն գաղտնալսումը. «Հրապարակ»

12:50, 27 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ մարտավարություն եք նախընտրելու ապրիլի 9-17-ն ընկած ժամանակահատվածում՝ հարցրինք «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանին։ «Ճիշտ է, «ծռերն» ուժային պայքարի ինչ-ինչ կոչեր հնչեցրել են, բայց մենք բացառապես խաղաղ պայքարի կողմնակից ենք, իրականացնելու ենք խաղաղ անհնազանդության գործողություններ»: Որ ի՞նչ անեք, չէ՞ որ կյանքն ապացուցել է` օգուտ չկա դրանից: «Կլինի. այդ մարտավարության արդյունքում առաջիկայում կհամոզվեք, որ կան հակազդեցության այնպիսի միջոցներ, որոնց արդյունքում իշխանությունների համար իրավիճակը կարող է դառնալ խիստ անկառավարելի` խիստ քաոտիկ իրավիճակի պատճառով։ Ամեն ինչ նոր է սկսվում»: Կկարողանա՞ք շրջանցել Օսիպյանին։ «Գիտեք, նախկինում մենք մի սխալի առջեւ էինք կանգնում՝ թույլ էինք տալիս, որ իշխանությունները խնդիրը տեղափոխեն ոստիկանություն-քաղաքացի բախման հարթություն։ Այլեւս դա բացառվելու է»: Չե՞ք ասի ձեր քայլերից գոնե մեկը: «Իհարկե` ոչ. դրանց հմայքը հենց իրենց անսպասելիության մեջ է»: Պահ, «ընկեր մայորն» ամբողջ օրը ականջը դրած ձեր «դռանը», գաղտնալսում է ձեզ։ «Իզուր, մենք միմյանց հետ շփվում ենք թղթի վրա գրելով»: Ձեր շարքերում կունենան իրենց «սկրիպալները» (լրտեսները): «Բացառե՛ք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր