00:00:00

Պորոշենկոն ներկայացել է հարցաքննության

23:16, 25 հուլիս 2019 Աշխարհ

Հետաքննությունների պետական բյուրոյի քննիչները սկսել են հարցաքննել Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր  Պորոշենկոյին մայրաքաղաքի  «Կուզնիացա նա Ռիբալսկոմ» գործարանի առքուվաճառքի գործով, հաղորդում է « 112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հետաքննությունների պետական բյուրոյի ներկայացուցիչ Անժելիկաա Իվանովային: «Քանի որ այսօրվա համար ծանուցում կար, այժմ հարցաքննություն են սկսել: Դա միանշանակ մեկ ժամից ավելի կտեւի: Ես անձամբ եմ ուղեկցել Պյոտր Ալեքսեւիչին, քննիչը նրան դիմավորեց, հարցաքննությունը սկսվեց», - ասել է մամուլի քարտուղարը: Նրա խոսքոց, գործը, որի շրջանակում այսօր հարցաքննում են Պորոշենկոյին, վերաբերում է «Կուզնիացա նա Ռիբալսկոմ» գործարանի առքուվաճառքի գործարքի ժամանակ անօրինական գործողություններին Ավելի վաղ ԶԼՄ-ում հաղորդվում էր, որ  գործարար Սերգեյ Տիգիպկոն  «Կուզնիացա նա Ռիբալսկոմ» նավաշինարարական գործարանի տարածքում սկսել է բնակելի տարածքի շինարարություն: Այսօր Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն հարցաքննության համար եկել է Հետաքննությունների պետական բյուրո՝ չնայած նրան, որ բյուրոն նրա հարցաքննությունը տեղափոխել էր օգոստոսի 8-ին: Նախօրեին Պորոշենկոն հարցաքննության էր եկել Հետաքննությունների պետական բյուրո նաեւ ոչ նշանակված ժամին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր