00:00:00

Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս տանող ճանապարհահատվածում իրականացվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ

20:44, 25 հուլիս 2019 Լեռնային Ղարաբաղ

Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս տանող ճանապարհահատվածում իրականացվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից: Ճանապարհահատվածի երկարությունը 10,7 կմ է: Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով` առաջին հատվածում ավարտվել են հողային աշխատանքները և արդեն մոտ ժամանակներս կսկսվի ասֆալտապատումը: Երկրորդ հատվածում ընդհանուր ճանապարհահատվածից արդեն ասֆալտապատվել է 2,4 կմ: ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Ճանապարհաշինական ծրագիրը թույլ կտա սահմանամերձ բնակավայրեր հասնել ավելի արագ: «Անցյալում են մնալու Մատաղիս և Թալիշ տանող ճանապարհային դժվարությունները: Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս տանող ճանապարհահատվածում իրականացվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ:  Նոր ճանապարհից լիարժեք օգտվելու հնարավորություն կընձեռվի մինչև տարեվերջ»,- նշել է Մարտիրոսյանը: Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարվա վերջԱսֆալտապատումն ավարտելուց հետո կահավորման աշխատանքներ են իրականացվելուՏարածքում աշխատող «Վիրաժ» ԱԿ և «Քարավան» ՍՊ ընկերությունները կիրականացնեն նաևնշագծմանճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր