00:00:00

Թալիշում հիմքից կառուցվել են համայնքային նշանակության մի շարք օբյեկտներ

16:50, 25 հուլիս 2019 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Թալիշում հրավիրել է խորհրդակցություն` նվիրված բնակավայրում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրներին: Ինչպես տեղեկացանք ԱՀ Քաղաքաշինության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից, Թալիշի վերակառուցման գործընթացը մեկնարկել է 3 տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ավարտից անմիջապես հետո: «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության միջոցներով հիմքից կառուցվել են համայնքային նշանակության մի շարք օբյեկտներ՝ դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն և հանդիսությունների տուն: Գյուղի վերականգնման 1-ին փուլում վերանորոգվել է 19, 2-րդ փուլում՝ 18 տուն: 3-րդ փուլում, որը մեկնարկել է այս տարի՝ կվերանորոգվի 8, կկառուցվի 10 նոր բնակելի տուն: Բոլոր բնակարանները վերանորոգված են, հարմարեցված ժամանակակից ստանդարտներին: Յուրաքանչյուր բնակարան ունի ապաստարան, տնամերձ հողամաս: «Առջևում բնակիչներին իրենց հարազատ օջախներ վերադարձնելու փուլն է: Թալիշը կարող է ապրեցնել միայն թալիշցին՝ վերադառնալով հարազատ բնօրրանը, ամրացնելով Արցախի հյուսիսային դարպասը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր