Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի` ԼՂ հակամարտության մասին վերջին հայտարարություններին. հայտնում է Minval.az-ը:
Ըստ նրա` իրենց դիրքորոշումը ԼՂ հայկական համայնքի` բանակցություններին մասնակցելու հարցում բազմիցս բարձրաձայնվել է:
«Մենք կրկնում ենք, որ բանակցություններն ընթանում են հակամարտության մասնակիցների` Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ հայկական և ադրբեջանական համայնքները կարող են ներգրավվել բանակցություններում որոշկի փուլում ԵԱՀԿ ՄԽ բոլոր մասնակցիների համաձայնության դեպքում»,-ասել է նա` հավելելով որ ԼՂ կարգավիճակը կարող է դիտարկվել հայկական և ադրբեջանական համայնքների կողմից այն բանից հետո երբ ադրբեջանական բնակչությունը վերադառնա իր տուն: