00:00:00

Թերեզա Մեյը պաշտոնապես լքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, Բորիս Ջոնսոնը՝ ստանձնել

01:05, 25 հուլիս 2019 Աշխարհ

Թերեզա Մեյը պաշտոնապես լքել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու հետ հանդիպումից հետո: Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը,  այս մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը: Թերեզա Մեյը հրաժեշտի ելույթից անմիջապես հետո գնացել է հանդիպման միապետի հետ: Ըստ բրիտանական ավանդույթի՝ իշխանության փոխանցումը այնտեղ կատարվում է շատ կարճ ժամանակում: Միացյալ Թագավորությունը մոտ մեկ ժամ է մնում առանց վարչապետի: Մեյից  անմիջապես հետո նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով դարձել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար ընտրությունների հաղթող, ևս հանդիպել է  միապետի հետ: Եղիսաբեթ 2-րդը նրան հանձնարարել է կառավարություն ձևավորել, որից հետո Ջոնսոնը պաշտոնապես ստանձնել է վարչապետի պաշտոնը: Մեծ Բրիտանիայի միապետի հետ հանդիպումից հետո Ջոնսոնը գնալ է Լոնդոնի վարչապետական նստավայր, որտեղ առաջին անգամ ելույթ կունենա որպես Միացյալ Թագավորության կառավարության ղեկավար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր