00:00:00

Եվ դու, իմ հարազատ մարդ, միշտ կողքիս ես եղել. Անի Երանյան

02:58, 27 մարտ 2018 Բլոգ

Դերասանուհի Անի Երանյանը Instagram-ի իր էջում նոր ջերմ լուսանկար է հրապարակել իր հայրիկի հետ: Երիտասարդ դերասանուհին շնորհավորելով հայրիկի ծննդյան տոնը տեղադրված լուսանկարին կից գրել է. «Իմ հայր, սիրելի և արդար ծնող: Մեծ հարգանքով ու սիրով շնորհավորում եմ ծննդյանդ օրվա կապակցությամբ: Այսօր հիշում եմ մեր միասին անցկացրած բոլոր պայծառ իրադարձությունները, բոլոր ուրախություններն ու փորձությունները: Եվ դու, իմ հարազատ մարդ, միշտ կողքիս ես եղել: Դու, ինչպես նավապետ գլխավորել ես մեր ընտանիքը, յուրաքանչյուր փոթորիկ շտկելով այն դրել ես ճիշտ ուղու վրա: Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, ինչ արել ես և հոգու համար, որ ներ ես դրել: Քեզ մաղթում եմ ուժ, եռանդ, սեր և հոգևոր վերելք երկար երջանիկ տարիների համար: Թող հաջողությունը ոչ մի ակնթարթ քեզ չլքի: Հայր, մաղթում եմ քեզ քաջ առողջություն, ոգեշնչում, համբերություն և կյանքի իմաստություն: Մնա միշտ էսպիսի սիրառատ, հոգատար, աշխատասեր, արդար և կենսուրախ: Թող քո բարի աչքերը փայլեն երջանկությունից, ժպիտդ երբեք դեմքիցդ չպակասի, իսկ քո եռանդը, ընկերասիրությունը և պոզիտիվությունը բավարարի քեզ շրջապատող ընկերներին ու հարազատ մարդկանց: Խորին հարգանքս քեզ կյանքիս վստահ քայլերի համար, թող որ քո ամուր ձեռքը միշտ պաշտպանի ինձ յուրաքանչյուր իրավիճակում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր