00:00:00

2020-ին Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհ կկառուցվի

17:33, 24 հուլիս 2019

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ կառավարությունը ծրագրում է 2020 թվականին մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել՝ Արցախի Հանրապետությունը ՀՀ-ին կապող: Նա հայտնել է, որ արդեն համապատասխան որոշումը կայացվել է: «Հարավային ուղղությամբ ճանապարհ՝ Կապանից մինչև Հադրութ ճանապարհն է քննարկվում, և ես հուսով եմ, որ մինչև տարվա վերջ մենք կամփոփենք այս քննարկումները և արդեն կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այդ ճանապարհը», - ասել է Գրիգորյանը: Նա հավելել է, որ նախատեսվում է ճանապարհը կառուցել կարճ ժամանակում՝ 2020 թվականին, կառուցման ֆինանսական միջոցները կան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր