00:00:00

«Իմ քայլի» պատգամավորը Վարդավառին Բաղրամյան պողոտայում գորգ է լվանալու

16:45, 24 հուլիս 2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը Վարդավառի առթիվ միջոցառում է նախաձեռնել, որը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ։ Այս մասին ասված է միջոցառման ֆեյսբուքյան էջում։ «Հուլիսի 28-ին հրավիրում ենք Ազգային ժողովի այգի` մասնակցելու Վարդավառի առթիվ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնած միջոցառմանը: Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը: Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» եւ Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։ Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կզրուցենք գորգերի մասին, կխաղանք քվեսթ: Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի համերգով»,–ասված է գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր