00:00:00

Այստեղ չկա որևէ զենք, որն օգտագործված է Մարտի 1-ի ժամանակ. Քոչարյանն՝ իր տան զենքերից

20:37, 24 հուլիս 2019 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ն Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատարանի որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննության առաջին նիստը: Ռոբերտ Քոչարյանը դատարանում ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ իր տանը հայտնաբերված ու առգրավված զենքերից ոչ մեկը չի օգտագործվել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ: «Այս զենքերը բոլորը ստուգված զենքեր են: Այդ բոլոր զենքերի կրակած պարկուճները ամբողջը ոստիկանությունում կա, օրինական զենքեր էին: Այստեղ չկա որևէ զենք, որն օգտագործված է Մարտի 1-ի ժամանակ: Այդ տեսակի զենք չկա, որը կարող էին նույնիսկ ենթադրել, որ Մարտի 1-ի հետ կապ ունի»,- ասաց նա: Ըստ Քոչարյանի՝ դրանք ուղղակի ատրճանակներ էին, որոնք նվիրատվություններ էին տարբեր երկրների ղեկավարության կամ պաշտոնյաների կողմից: Այս քրեական գործում առկա նյութերի հետ ընդհանրապես որևէ առնչություն չունեցող զենքեր են:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր