00:00:00

Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով Ձեզ եմ ուղղում անկեղծ շնորհավորանքներս եւ Ձեր առաքելության իրականացման լավագույն մաղթանքներս: Ուրախ կլինեմ Ձեզ հետ աշխատելու պատմական վաղեմի կապերի վրա հիմնված, ինչպես նաեւ կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակությունների մակարդակով առկա քաղաքական առանձնաշնորհյալ կապերով պայմանավորված մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Վերջերս Եվրոպայի Միության հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի բանակցություններին իր գործուն մասնակցությունը ցուցաբերեց Ֆրանսիան, նոր դինամիկա է հաղորդում, որը, հուսով եմ, կարտահայտվի մեր երկու երկրների միջեւ ներդրումների եւ առեւտրատնտեսական հարաբերությունների վերելքով: Սույն թվականի հոկտեմբերի 11-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն ընձեռում է Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ կապերը խորացնելու, հատկապես Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ ֆրանսիական դպրոցը զարգացնելու, ինչպես նաեւ աշխատանքների ավարտից հետո մշակութային ցուցափեղկ դառնալու կոչում ունեցող Շարլ Ազնավուրի կենտրոնի միջոցով Հայաստանում ֆրանսերեն լեզուն ամրապնդելու եզակի հնարավորություն: Ձեր կողքին Ֆրանսիան կապահովի գագաթնաժողովի հաջողության իր բաժին մասնակցությունը: Ուրախ եմ վերջինիս մասնակցելու եւ այդ առիթով Հայաստան այցելելու համար: Վերջում կցանկանայի հավաստիացնել, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցված եւ կայուն լուծում գտնելու գործընթացին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր