00:00:00

ԲՀԿ-ն այսօր նիստ է արել, ընտրվել են կուսակցության փոխնախագահներ

01:57, 27 մարտ 2018

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ Նիստը քննարկել է կուսակցական-կազմակերպչական հարցեր։ Քաղաքական խորհուրդը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով,  ընտրել է  կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար եւ քաղաքական խորհրդի հինգ փոխնախագահներ։ ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Արմեն Արզումանյանը։ Միքայել Մելքումյանն ընտրվել է ծրագրային-գաղափարական հարցերով փոխնախագահ, Սերգեյ Բագրատյանը` կուսակցական-կազմակերպչական հարցերով փոխնախագահ, Վարդան Վարդանյանը` տարածքային կառույցների հետ աշխատանքը համակարգող փոխնախագահ, Վահե Էնֆիաջյանը՝ երիտասարդության և կուսակցական կադրային ռեսուրսները համակարգող փոխնախագահ, Արմեն Արզումանյանը՝ արտաքին քաղաքական հարցերով փոխնախագահ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր