00:00:00

Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը վստահորեն հաղթանակ է տոնում

03:26, 23 հուլիս 2019 Աշխարհ

Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հասավ նրան, ինչին վերջին 24 տարվա ընթացքում չի հասել ոչ մի քաղաքական ուժ: Առաջին անգամ Գերագույն ռադայում մեծամասնությունը միանձնյա վերահսկելու է մեկ կուսակցություն, որը կարող է ձևավորել միակուսակցական կառավարություն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ընտրությունների արդյունքների համաձայն, ըստ էության, առաջիկա հինգ տարվա ընթացքում Ուկրաինայում իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացած է լինելու մեկ մարդու՝ Վլադիմիր Զելենսկու ձեռքում: Քվեաթերթիկների 76.34 տոկոսի հաշվարկների համաձայն՝ «Ժողովրդի ծառա»-ն կուսակցական ցուցակներով ստացել է ձայների 42.85 տոկոսը կամ պատգամավորական 116 մանդատ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր