00:00:00

Կրակոցներ Երեւանում

00:30, 27 մարտ 2018 Իրավական

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում կրակոցներ են հնչել, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Չարենցի փողոցի թիվ 167 տան մոտ հայտնաբերել են կրակված պարկուճ: Այս պահին ոստիկանության օպերատիվ խմբերը պարզում են՝ արդյոք կրակոցի արդյունքում հիվանդանոցներում վիրավորներ կան թե ոչ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և վիճաբանության մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր