00:00:00

Մաքսային մուտքերը 2018-ի հունվարին 20 տոկոսով աճել են անգամ սահմանին ԱԱՀ չգանձելու պայմաններում

17:15, 26 փետրվար 2018 Տնտեսություն

Պետական բյուջեի մաքսային մուտքերը 2017 թվականին կազմել են 318,3 մլրդ դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 60.2 մլրդ դրամով կամ 23.4 տոկոսով: Արդեն 2018թ. հունվարին մաքսային մարմինները պետական բյուջե են ապահովել ավելի քան 18 մլրդ դրամ, ինչն ավելի քան 3 մլրդ դրամով կամ 20 տոկոսով գերազանցում է 2017թ. տարեսկզբի ցուցանիշը: ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը նշյալ թվերը իրենց կառույցի իրականացրած բարեփոխումների և նախաձեռնությունների արդյունքն է համարում: «Թվերը բավականին ցայտուն են և ցույց են տալիս, որ ՊԵԿ-ի կողմից իրականացված բարեփոխումներն ավելի շատ միտված են եղել հարկերի նկատմամբ արտոնությունների կիրառմանը, մաքսային վարչարարության բարելավմանն ու ընթացակարգերի պարզեցմանը»,-ասաց պաշտոնյան: Անդրադառնալով 2018-ի հունվարին արձանագրված մաքսային մուտքերի աճին` Սամվել Ավետիքյանը հատկանշական համարեց փաստը, որ նման ցուցանիշ կարողացել են ապահովել անգամ հարկային արտոնություն տրամադրելու պայմաններում: 2018 թվականի հունվարի 1-ից հարկային արտոնություն է կիրառվել սարք-սարքավորումների և հումքի ներկրման նկատմամբ, որի արդյունքում հունվարին մաքսային մարմինների կողմից պետբյուջե չի գանձվել 2.6 միլիարդ դրամ ԱԱՀ: «Անգամ այս պայմաններում մենք կարողացել ենք ապահովել մաքսային մուտքերի աճ: Սա փաստում է, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվող բարեփոխումներն ու հրապարակ բերվող նախաձեռնություններն ավելի շատ նպաստում են բիզնես միջավայրի բարելավմանը: Հարկերի ազատման պարագայում շրջանառու միջոցները բիզնեսի մոտ թողնելով` աջակցում ենք, որ բիզնեսն ավելի զարգանա, գումարները ուղղի իր գործունեության բարելավմանը, սարքավորումների նորացմանը, ինչի արդյունքում նաև իրենց կողմից մատուցվող կամ իրացվող ապրանքների գների նվազմանը»,-ընդգծեց ՊԵԿ փոխնախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր