00:00:00

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցնցման բազմաթիվ նոպաների պատճառով երկարատև հանգստի կմեկնի

16:04, 21 հուլիս 2019 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկարատև հանգստի կմեկնի՝ ցնցման բազմաթիվ նոպաների պատճառով։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ տեղական աղբյուրներին հղումով: Քաղաքական գործչի հանգիստը կսկսվի հուլիսի 20-ի կարևոր հանդիպումից հետո և կտևի 28 օր: Ըստ ենթադրությունների՝ կառավարության ղեկավարն իր արձակուրդը կանցկացնի Ալպերում։ Բացի այդ, աղբյուրին հայտնի է դարձել, որ Մերկելն իր հետ կվերցնի ամերիկացի գրող Սիրի Հուսթվեդթի «Դողացող կինը» (The Shaking Woman or A History of My Nerves) գիրքը: Նշվում է, որ փաստագրական ստեղծագործության մեջ հեղինակը նկարագրել է մի կնոջ պատմություն, որը տառապել է անվերահսկելի ցնցման նոպաներից: Հիշեցնենք, որ առաջին անգամ Մերկելը ցնցվել էր հունիսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը: Նա այդ ժամանակ կատարվածը բացատրել էր ջրազրկմամբ: Իրավիճակը կրկնվել էր հունիսի 27-ին՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը: Կանցլերի երրորդ նոպան վրա էր հասել հուլիսի 10-ին՝ Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ հանդիպման ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր