00:00:00

Երեւանում վթարի են ենթարկվել վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցները

17:00, 26 փետրվար 2018 Իրավական

Երեւանում, այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բաբլոյանի խաչմերուկում», բախվել են 35-ամյա Արսեն Բ.-ի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի եւ 59-ամյա Սուրեն Մ.-ի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, զոհեր եւ վիրավորներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում եւ սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանին։ Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով մեծ արագությամբ մտել է նշված խաչմերուկ եւ բախվել Mercedes-ին։

Վթարից անմիջապես հետո մինչեւ Երեւանի ճանապարհային ոստիկանների ժամանումը, Hyundai-ի վրայից համարանիշները հանել են։ Վթարի մեջ վարորդները մեղադրում են միմյանց։  

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31