00:00:00

ՀՔԱՎ: «Սանիթեքի» աշխատակիցը ընկերությունից պատճառված վնասի փոխհատուցում է պահանջում դատարանում

21:35, 26 մարտ 2018 Իրավական

Երևանի աղբահանության և սանմաքրման աշխատանքներով զբաղվող «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերության աշխատակիցները պարբերաբար ահազանգում են գործատուի կողմից տարբեր դրսևորումներով վատ վերաբերմունքի արժանանալու մասին: Ամիսներ առաջ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Ընկերության աշխատակիցներին ստիպում են նախատեսված ժամից ավել աշխատել և արտաժամյա աշխատանքի համար չեն վարձատրում: Իսկ 2016-ի տարեսկզբին աշխատակիցները բողոքի ցույցեր էին կազմակերպել իրենց աշխատավարձերը նվազեցնելու և չվճարելու պատճառով: Աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատունակությունը կորցրած Զ. Ա.-ն էլ իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և Կազմակերպության աջակցությամբ «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերության դեմ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով 2018 թ. մարտի 3-ին հայց ներկայացրել դատարան: Զ. Ա.-ն Ընկերությունում պայմանագրային հիմունքներով կատարել է մաքրման աշխատանքներ: 2017 թ. մարտի 24-ին Երևանի Բաղրամյան պողոտայում իր աշխատանքային պարտականությունները կատարելիս վրաերթի է ենթարկվել, որի արդյունքում անդամահատվել է և կորցրել աշխատունակությունը: Զ. Ա.-ն չի կարողանում աշխատել 2017 թ. ապրիլի 1-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր