00:00:00

ՄԻՊ-ի աջակցությամբ կալանավորված անձը ենթարկվել է ատամների անվճար պրոթեզավորման

20:54, 26 մարտ 2018 Իրավական

Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ատամների պրոթեզավորում իրականացնելու հարցում: ՄԻպ-ից հայտնում են, որ դիմումատուի տեղեկացմամբ՝ ատամների մեծ մասի բացակայության պատճառով առաջացել են առողջական խնդիրներ: Դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, սակայն քայլեր չեն ձեռնարկվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ատամների պրոթեզավորում կազմակերպելու ուղղությամբ: Պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն: Արդյունքում՝ Քրեակատարողական վարչության միջնորդության հիման վրա Առողջապահության նախարարությունից ստացվել է ուղեգիր, և կալանավորված անձը ենթարկվել է ատամների անվճար պրոթեզավորման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր