Վարորդը տեսել է արնաքամ լինող տղային եւ օգնության հասել: Ժամը 21.55-ին, ոստիկանությունն ահազանգ է ստացել հիվանդանոցից, որ իրենցմոտ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել, ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք: Հիվանդանոց տեղափոխվելուց 3 ժամ անց 22-ամյա Նարեկ Պողոսյանը մահացել է: Նա դանակի 7 հարված էր ստացել:
Նարեկը Հայկավան գյուղի բնակիչ էր Սնավված երիտասարդի «Ժիգուլին» հայտնաբերվել է Արմավիր գյուղում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: Իրավապահները պարզել են, որ երկու երիտասարդներ վիճել են, որն ավարտվել է դանակահարությամբ: Ոստիկանները պարզել են դանակահարողի ինքնություն՝ Նալբանդյան գյուղ բնակիչ Վաղինակ Մ.-ին: Նախնական տվյալներով նրան դուր չի եկել, թե ինչ արագությամբ է Նարեկը վարել մեքենան; Դեպքից ժամեր անց Վաղինակը ներկայացել է ոստիկանություն ու ձերբակալվել: https://www.youtube.com/watch?v=xpiQJLvlYcY