00:00:00

Ռուսաստանը դեմ է երկխոսությանը խոչընդոտելու համար Վրաստանում արեւմտամետ ԶԼՄ-ների կիրառմանը. Լավրով

04:09, 19 հուլիս 2019 Աշխարհ

Ռուսաստանը դեմ է երկու երկրների երկխոսությանը խոչընդոտելու համար Վրաստանում արեւմտամետ ԶԼՄ-ների կիրառմանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի թղթակցի հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Լրագրողն ասել է, որ ներկայացնում է «վրացական արեւմտամետ անկախ հեռուստաալիքը»: «Ես կարծում էի՝ դուք վրացամետ եք»,- նկատել է ռուս նախարարը: «Վրաստանում վերջին իրադարձությունների կապակցությամբ մեր դիրքորոշումն արդեն հնչեցրել են նախագահը, ԱԳՆ-ը: Ոչինչ չունեմ ավելացնելու: Մենք ցանկանում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ վրացի ժողովրդի հետ: Եվ մեզ դուր չեն գալիս տարբեր ԶԼՄ-ներ կիրառելու փորձերը, այդ թվում՝ «անկախ արեւմտամետ» ԶԼՄ-ները, որոն խոչընդոտում են վրաց-ռուսական համագործակցությանը»,- նշել է Լավրովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր