00:00:00

Աշխատանքից ազատվել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրենը

02:08, 19 հուլիս 2019 Աշխարհ

Նիկա Գվարամիան ազատվել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնից. նոր ղեկավար է դարձել գործարար Կիբար Խալվաշիի փաստաբանը`Պաատա Սալիան: Այս մասին հաղորդում է Sputnik Գրուզիան։ Ավելի վաղ տեղի էր ունեցել «Ռուսթավի 2»–ի սեփականատերերի փոփոխություն։ Այժմ հեռուստաընկերությունը պատկանում է Կիբար Խալվաշիին (60 տոկոս) և նրա ընկերությանը`«Պանորամա» ՍՊԸ–ին (40 տոկոս)։ Խալվաշին ասել է, որ «Ռուսթավի 2ը» կպահպանի խմբագրական քաղաքականությունը և բոլոր աշխատակիցները, բացի Գվարամիայից, կշարունակեն աշխատել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր