00:00:00

«Ռուսաստանը գլորվում է դեպի ավտորիտար կառավարման համակարգ». Եվրոպական խորհրդարան

00:54, 19 հուլիս 2019 Աշխարհ

Եվրոխորհրդարանը մտահոգություն է հայտնել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին ընդդիմադիր թեկնածուների գրանցումը մերժելու առիթով: Եվրոպական խորհրդարանը դա գնահատել է որպես «ռեպրեսիվ ու ավտորիտար ռեժիմի արտահայտություն»: Այդ մասին գրում է BBC-ն: Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որում քննադատում է ՌԴ գործողությունները բնապահպան ակտիվիստների ու ուկրաինացիների հանդեպ, որոնց Բրյուսելը համարում է քաղբանտարկյալներ: «ՌԴ քաղաքական ղեկավարությունը շարունակում է ամրապնդել ռեպրեսիվ ու ավտորիտար ռեժիմը, որն ուղղված է իր իսկ քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության, ընդդիմության ու լրատվամիջոցների դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր