00:00:00

ՀՀ ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին

00:09, 18 հուլիս 2019 Լեռնային Ղարաբաղ

Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի անցկացումը՝ որպես համագործակցային հարթակ կրոնի եւ հավատքի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համադրման համար: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց կրոնի ազատության իրավունքի իրականացման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝  ընդգծելով վտանգված կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը: Կողմերն առանձնահատուկ անդրադարձ կատարեցին Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ քրիստոնյաների պաշտպանության խնդիրներին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն հայտնեցին հայ-ամերիկյան գործընկերային եւ բարեկամական հարաբերությունների վերջին շրջանի դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ առկա երկկողմ հարուստ օրակարգը լավ հիմք է տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման համար: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային եւ տարածաշրջանային կարեւորության մի շարք հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր