00:00:00

Լավրովը հայտնել է, թե երբ կվերացվի Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքը

18:48, 17 հուլիս 2019 Աշխարհ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի բացառում Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքի չեղարկումը: Նա այն կարծիքն է հայտնել, որ Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերություններում չգնաժամը պայմանավորված է վրաց քաղաքական գործիչների՝ նեղ շահադիտական նպատակներ հետապնդող գործողություններով: «Չնայած դրան, հետագայում 2 երկրները կվերականգնեն բարիդրացիական հարաբերությունները»,- համոզմունք է հայտնել նա: «Ցավոք, այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ երկրի որոշ քաղաքական գործիչներ մրցում հակառուսական հռետորաբանության մեջ՝ իրենց նեղ շահադիտական, կոնյուկտուրային նպատակներին հասնելու համար»,-ասել է նախարարը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում: ՌԴ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի բացառել, որ Վրաստանի նկատմամբ ընդունված սահմանափակումները կարող են չեղարկվել, եթե «վերացվեն ռուսների անվտանգության սպառնալիքները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր