Միաժամանակ հարկադրել են խոստովանել, թե իբր տեսել է, որ Գ. Ղ.-ի առողջությանը ծանր վնաս է հասցրել Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն: Արդյունքում, ոստիկանությունից շուտ դուրս գալու համար, Ա. Զ.-ն հետաքննիչի մոտ բացատրություն է տվել, որ ականատես է եղել, թե ինչպես է Ա. Մ.-ն փայտով հարվածել Գ. Ղ.-ի գլխին, թեև իրականում նման դեպքի ականատես չի եղել:
Կատարվում է նախաքննություն:
Մյուս քրեական գործն էլ հարուցվել է Լ. Ծ.-ի և Է. Օ.-ի հաղորդումների հիման վրա: Վերջիններս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Քաջարանի բաժանմունք, որտեղ իրենց ապօրինի պահել են 5 օր: Բացի այդ, ըստ հաղորդումների, տրանսպորտային միջոցը զննելու մասին կազմված արձանագրության համապատասխան էջում ոստիկանության հիշյալ աշխատակիցներն ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել, որ արձանագրության կազմմանը մասնակցել է նաև Է. Օ.-ն, մինչդեռ իրականում վերջինս նշված գործողությանը չի մասնակցել:
Կատարվում է նախաքննություն: