«Իրոք, այդ այցի նախապատրաստությունը տարվում Է»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Հունգարիայի զանգվածային լրատվամիջոցների հրապարակումը, որոնք հաղորդել են, որ Ռուսաստանի ղեկավարը կարող Է Բուդապեշտ այցելել հոկտեմբերի 30-ին:
Ինչպես հուլիսի 16-ին հայտնել Է Nռpszava թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, այցի ժամանակ Բուդապեշտում սպասվում են բանակցություններ Պուտինի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջեւ: Կողմերը մտադիր են քննարկել գազի մատարարումների հարցը, համագործակցությունն ատոմային Էներգետիկայի ոլորտում:
Պուտինը եւ Օրբանն ամեն տարի անցկացնում են երկկողմ բանակցություններ: 2018 թվականի սեպտեմբերին նրանք հանդիպել են Մոսկվայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: