00:00:00

ԵՄ-ն հայտարարել է Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցների մասին

17:18, 16 հուլիս 2019 Աշխարհ

Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները շարունակելու հետ կապված ԵՄ-ն հրապարակել է Թուրքիայի դեմ իրականացվելիք պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է  գերմանական «Deutsche Welle» -ն, պատժամիջոցների որոշումը կայացվել է Բրյուսելում արտաքին հարաբերությունների խորհրդի անդամների կողմից այն հիմնավորումով, որ Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքները հակասում են միջազգային իրավունքի նորմերին: ԵՄ արտաքին գործերի նախարարների նպատակն է պատժամիջոցների միջոցով հասնել նրան, որ թուրքական կողմը դադարեցնի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները: Որոշման մեջ նշված է. «Ցավալի է, որ չնայած արված բազմաթիվ կոչերին, Թուրքիան շարունակեց հորատման աշխատանքները»: Պատժամիջոցներով նախատեսվում է հետևյալը՝ Թուրքիան 2020 թվականին ԵՄ-ից ֆինանսական օժանդակություն պետք է ստանա, սակայն պատժամիջոցների արդյունքում այդ օժանդակությունը նվազեցվում է 146 մլն եվրոյով: Տնտեսական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ քաղաքական երկխոսությունները չեղարկվելու են: Ավիացիոն պայմանագրերի կնքման բանակցությունները ընդհատվելու են: Եվրոպական ներդրումային բանկից Թուրքիային տրվելիք վարկային օժանդակությունը վերանայվելու է: Որոշման մեջ նշված է նաև, որ եթե Թուրքիան, Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության իրավունքները խախտելով, հորատման աշխատանքները շարունակի, ապա հավելյալ պատժամիջոցներ կկիրառվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր