00:00:00

Ով չի ալարում, իր պարտքն է համարում դատական իշխանությանը քննադատելը. Հ. Թովմասյան

18:03, 26 մարտ 2018 Իրավական

Սահմանադրական դատարանի նախագահն այլ լիազորություններից առանձնացրել է սահմանադրական փոփոխությունների նախնական սահմանադրական վերահսկողությունը: Այս մասին երեկ հայտարարել է ՍԴ նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով՝ նախորդ դեպքում Հայաստանն ուներ աշխարհի ամենակոշտ Սահմանադրություններից մեկը, որի փոփոխությունները բարդացված ընթացակարգով էին, բացառապես հանրաքվեով, իսկ փոփոխությունների արդյունքում տարբերակել են սահմանադրական կարգի հիմունքներ, մարդու հիմնական իրավունքներ, ազատություններ, դատական իշխանություն, նախագահի ընտրության կարգ: Ինչ վերաբերում է հարցին, թե քաղաքացիները կարող են զգալ, թե չեն զգալու այս փոփոխությունները, ՍԴ նախագահը պատասխանել է, որ ինքն այստեղ խնդիրները մի քանի մակարդակի կբաժաներ: «Իրոք, կա ընկալման խնդիր: Սա ընդհանրապես արդարադատությանը վերաբերող կարևոր դրույթ է: Ով չի ալարում, իր պարտքն է համարում դատական իշխանությանը քննադատելը, հասկանում է դրանից, չի հասկանում, օբյեկտիվ է, սուբյեկտիվ է: Ես չեմ ասում օբյեկտիվ պատճառներ, օբյեկտիվ վիճակներ չկան: Կան: Այս օբյեկտիվ վիճակներն էլ գալիս են մեկ այլ հանգամանքից, թե ընդհանրապես ինչպիսին է մեր դատական կորպուսի ձևավորման կարգը և այլն: Քննադատությունների մի մեծ մաս սիրողական մակարդակի է: Ես վստահեցնում եմ՝ դատական համակարգում կան շատ փայլուն, տաղանդավոր, ազնիվ մարդիկ, հայրենասեր մարդիկ, որոնք իրենց գործը կատարում են»,– ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր