Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օգնականների հետ երկրում թմրամոլության դեմ պայքարի միջոցները քննարկելիս թմրամիջոցների առեւտրով զբաղվող անձանց մահապատժին հաճախ է կողմ արտահայտվել, փոխանցում է Axios տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ աշխատակազմի իր աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ նախագահը չի հավատում, որ բանտը կարող է ուղղել թմրամիջոցների առեւտրով զբաղվողներին եւ համեմատել է նրանց սերիական մարդասպանների հետ, որոնց նկատմամբ պետք է ամենաբարձր պատժամիջոցը կիրառվի։ Նա բերել է թմրամոլության հարցի լուծման այլ երկրների օրինակներ՝ ավելի հաճախ հիշատակելով Սինգապուրի օրինակը։
«Նա ասում է՝ երբ ես հարցնում եմ Սինգապուրի վարչապետին՝ բախվում են նրանց թմրամոլության խնդրին, նա պատասխանում է՝ ոչ, մեր մոտ նրանք մահապատժի են ենթարկվում»,–հայտնել է պորտալի աղբյուրը։
Թրամփն նաեւ բերել է չինացիների եւ ֆիլիպինցիների օրինակը, որոնք ուղղակի մահապատժի են ենթարկում նրանց։ Սակայն աղբյուրը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ սինգապուրցիների փորձը ԱՄՆ–ում կիրառելը հնարավոր չէ։
Նշենք, որ 2016 թվականին մոտ 20 հազար ամերիկացի է մահացել սինթետիկ թմրամիջոցների օգտագործման պատճառով։