00:00:00

Կեմերովոյի առեւտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել․ կա 37 զոհ, մեծ մասը՝ երեխաներ (տեսանյութ)

13:00, 26 մարտ 2018

Ռուսաստանում մեծ ողբերգություն է տեղի ունեցել։ Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առեւտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով, վերջին տվյալներով, կա 37 զոհ։ Մոտ 50 հոգի վիրավոր է, եւս 17 հոգի, որոնց մեջ՝ հիմնականում երեխաներ, համարվում են անհետ կորած։ Զոհերի մեծ մասը եւս երեխաներ են։ Հրդեհը բռնկվել է կինոդահլիճում, որտեղ այդ պահին մուլտֆիլմ էր ընթանում, երեխաները ողջ-ողջ այրվել են։ Մի ամբողջ դասարան Կեմերովոյի շրջաններից մեկից ուսուցչուհու հետ եկել էին մուլտֆիլմ դիտելու։ Ուսուցչուհին ողջ է, երեխաներից շատերը մահացել են, մյուսներից դեռ տեղեկություններ չկան։ Մահվանից առաջ երեխաներից շատերը հասցրել են զանգահարել ծնողներին, պատմել, թե ինչ է տեղի ունենում եւ հրաժեշտ տվել նրանց։ Ականատեսները պատմել են, որ հրդեհի ժամանակ բազմաթիվ մարդիկ ցած են նետվել առեւտրի կենտրոնի պատուհաններից, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Շենքից փրկել են 20 մարդու, եւս 100-ին տարհանել են: Վերջին տեղեկություններով՝ բաց կրակը մարված է, հրդեհի մակերեսը կազմել է 1,5 հազար քառ.մետր: Դեպքի վայրում դեռ աշխատում են փրկարարաները։ Նշվում է, որ սա Ռուսաստանի պատմության մեջ խոշորագույն հրդեհներից է։ https://www.youtube.com/watch?v=IGKAY-bZ-Gg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր