00:00:00

ԼՂ հիմնահարցի բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգման հարցը օրակարգային է. ԱԳՆ

20:08, 05 հուլիս 2019 Լեռնային Ղարաբաղ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է ներկայացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից: Նա նշել է, որ կարևորագույն նպատակներից մեկն է՝ ապահովել Արցախի իշխանությունների խորքային զգացումը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: «Սա չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև հարցը վերաբերում է Արցախին, հարցը վերաբերում է Արցախի բնակչության անվտանգությանը, և Արցախը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները և իր խորագույն պատասխանատվությունն այս հարցում: Ե՛վ բանակցային գործընթացի, և՛ խաղաղ կարգավորման գործընթացի կոնտեքստում այդ սեփականության զգացումի ամրապնդումը բոլորիս համար չափազանց կարևոր հարց է, և այդ համատեքստում է, որ ձևավորվում է իմ այսօրվա այցի նպատակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է նախարարը: Զոհրաբ Մնացականյանի խոսքով, խաղաղ կարգավորման գործընթացը, խորհրդակցությունները և հանդիպումները շարունակական բնույթ են կրում, և այդ առումով Հայաստանը` որպես այս գործընթացի մասնակից, երբևէ չի հապաղել և չի դանդաղեցրել այս գործընթացը: Նախարարը հիշեցրել է, որ վերջերս հանդիպում եղավ Վաշինգտոնում, ինչը շարունակական գործընթաց է: Այս հանգրվանում, ըստ նախարարի, անհրաժեշտ էր, որ երկխոսության մեջ լինեն Արցախի իշխանությունների հետ, Արցախի նախագահի հետ: «Մեր հանդիպումները կշարունակվեն Արցախի արտգործնախարարությունում, և մենք կշարունակենք աշխատանքը իմ գործընկերոջ՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, որպեսզի ամրապնդենք այս գործընթացի նկատմամբ Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը, միասին գնահատենք փուլը և այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են մեզ նախապատրաստել և շարունակել աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ առանձնահատուկ շեշտել՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեզ համար եղել և մնում է մեկ կարևորագույն գերխնդիր՝ Արցախի բնակչության Էքզիստենցիալ անվտանգությունը, որից բխում է Արցախի կարգավիճակի հարցը։ Արցախում բնակվող 150 հազար մեր հայրենակիցներն այսօր հանդիսանում են մեր ողջ հայության ինքնության պահապանը` հաշվի առնելով այդ էքզիստենցիալ վտանգը։ Որևէ հայ աշխարհի ցանկացած կետում չի կարող խուսափել այն խորագույն վնասից, ինքնությանը հասցված վնասից, եթե մենք ունենանք Արցախում բնակվող մեր հայրենակիցների էքզիեստենցիալ անվտանգության որևէ վտանգ»,-նշել է նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր