00:00:00

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահին

03:22, 05 հուլիս 2019 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 4-ին շնորհավորական նամակ է ուղարկել Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ Դավիթ Մարիա Սասոլիին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նամակում մասնավորապես ասված է. «Ձերդ գերազանցություն, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ: Ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում Եվրոպական խորհրդարանի առաքելությունը կարևորվում է ոչ միայն Եվրամիության տարածքում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Արցախում ևս հավատում ենք ժողովրդավարական արժեքներին. մեր ժողովուրդը նույնպես հետևողական է ժողովրդավարական երկիր զարգացնելու և իրավունքի գերակայությունն ամրապնդելու իր ձգտման մեջ: Այս առումով Արցախում բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի անդամների հետ մեր կապերը, որը անգնահատելի ռեսուրս է փորձի փոխանակման համար: Հուսով եմ, որ Ձեր նախագահության ընթացքում Եվրոպական խորհրդարանը կլինի ավելի ինտեգրող իր արժեքները կիսող կառույցների և ժողովուրդների համար:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ գործունեություն՝ հանուն Եվրոպայի ժողովրդավարական տան և բաց դռներով Եվրոպայի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր