00:00:00

Սուրեն Պապիկյանը Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ հետեւել է գյուղատնտեսական շուկայի հողահարթեցման աշխատանքներին

00:25, 03 հուլիս 2019

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր՝ հուլիսի 2-ին աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Աշխատանքային այցի շրջանակներում նախարար Պապիկյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ ժամանել է Հովտաշեն համայնքին հարակից «Արարատ ֆռուդ» գյուղատնտեսական մեծածախ շուկայի շինհրապարակի տարածք, հետեւել հողահարթեցման աշխատանքներին։ Այնուհետեւ նախարարն Արաքսավան համայնքի վարչական տարածքում ծանոթացել է Արաքս գետի ափապաշտպան կառույցների վիճակին եւ գետի հունի մաքրման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սուրեն Պապիկյանը ոլորտի պատասխանատուների եւ մասնագետների հետ քննարկել է նաեւ գետի բնական հունի հոսքի վերականգնման հնարավորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր