00:00:00

Հայրենադարձների հիմնած Նուբարաշենը 89 տարեկան է

23:00, 02 հուլիս 2019

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանը նշել է հիմնադրման 89-ամյակը: 1930-ականներին ավանն իր հյուրընկալ դռները բացեց հայրենադարձ առաջին 70 ընտանիքների առջև: Այսօր արդեն 9800 բնակչություն ունեցող Նուբարաշենը տարածքով ու բնակչությամբ ամենափոքր, բայցև քաղաքի ամենաարագ զարգացող վարչական շրջաններից է: Տոնական օրը հագեցած էր մշակութային ու մարզական միջոցառումներով, որոնց անմիջական մասնակիցը հենց վարչական շրջանի բնակիչներն էին: 89-ամյակի միջոցառումներն ամփոփվել են տոնական համերգով ու հրավառությամբ: Երեկոյի ընթացքում մրցանակների ու պարգևների են արժանացել մարզամշակութային մրցույթների հաղթողներն ու վարչական շրջանի աշխատակազմի երկարամյա բարեխիղճ աշխատակիցները: Վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանի խոսքով՝ առաջին անգամ նշվող տոնն ավանդական կդառնա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր