00:00:00

Ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ եւ քո իսկ անցած ուղու հետ․ Ռոմանոս Պետրոսյանի պատասխանը Սասուն Միքայելյանին

12:07, 02 հուլիս 2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը․«Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ եւ քո իսկ անցած ուղու, ապա նաեւ՝ իմ նկատմամբ եւ իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։ Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ... Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ եւ մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության եւ իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։ Հ.Գ. Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներին ներողություն եմ հայտնում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար եւ խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլեւս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, եւ գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա Քաղաքացու»։ Հիշեցնենք, որ երեկ Ազգային Ժողովում ԱԺ պատգամավորի Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց հենց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որը անձնավորել է այդ ընտրությունները, բարձր համարել իր դերը դրանում.«Պատկերացրեք՝ եթե վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու այնտեղ։ Մարդիկ կան, որ, պարզ ա, էս շարժման մեջ ժողովուրդը, որ իներցիայի տակ ձայն ա տալիս, իրանք գիտեն, թե դեմք են դառած, մեծ դերակատարություն են ունեցել թավշյա հեղափոխության մեջ։ Եսիմինչ ակտիվ էլ չէր Ռոմանոսը հեղափոխության ժամանակ։ Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում», - նշեց պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր