00:00:00

Սկանդալի կիզակետում․ ի՞նչ տեսանյութ է հայտնվել վարչապետի սեղանին

17:53, 28 հունիս 2019 Քրեական աշխարհ

Politik.am-ը գրել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կրկին հայտնվել է սկանդալի կիզակետում։ Այս անգամ Հայկ Սարգսյանը իր ուղեկիցների հետ այցելել է Երևանի էլիտար ակումբներից մեկը։ Սարգսյանը, ինչպես հաճախ է պատահում, պատմության մեջ  է հայտնվել։ Կատարվածը կողքից տեսանկարահանել են։ Ըստ կայքի  տեղեկությունների` տեսանկարահանված նյութը հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին։ Այս հանգամանքն էլ զայրացրել է վարչապետին։

ArmDay.am-ին կատարվածի առնչությամբ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես կայքում հրապարակված ակումբը «Լա Սկալա»-ն է եղել, որտեղ եւ պատգամավոր Հայկ Սարգսյանը այցելել է։ Նշենք, որ երեկ մենք հղում անելով մեր աղբյուրներին գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի թիմակից Հայկ Սարգսյանը ԱՄՆ-ից վտարված Արմեն Ղազարյանի՝ Պզոյի, ինչպես նաեւ հաղորդավարներ Շուշան Երիցյանի եւ Սյուզան Սեդրակյանի հետ եղել է «Լա Սկալա» ակումբում։  Ակումբից որեւեէ կերպ չեն մեկնաբանում այս տեղեկությունները։ Հեռախոսահամարին պատասխանող անձինք անդադար կրկնում են, որ իրենք հենց նոր են եկել աշխատանքի եւ տեղյակ չեն, իսկ ակումբի ղեկավարությունից ճշտել չեն կարող, հեռախոսահամար տրամադրել եւս։

Ինչ վերաբերում է տվյալ օրը  քրեական հեղինակության, հայրենի օրենսդիրի  ու շոուբիզնեսի հայտնի դեմքերի մասնակցությամբ տեղի ունեցած խրախճանքին, ապա չի բացառվում, որ տեսանյութը   շուտով հանրայնացվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր